«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կեցցե՜ բիզնեսը

Կեցցե՜ բիզնեսը
17.01.2025 | 13:18

Հենց այնպես քաղաքներ չեն այրվում:

ՈՒ պատահական քաղաքներ չեն այրվում:

Ի՞նչ արժե Լոս Անջելեսում հողի մեկ ակրը:

Ինչու՞ ԱՄՆ -ը, որը հրդեհների մարման մեջ աշխարհում

բացարձակ առաջատարն է, չէր կարողանում մարել հրդեհը:

Չէր ուզում, ոչ թե չէր կարողանում մարել:

Լոս Անջելեսը հրդեհվեց ճիշտ նույն նպատակով, ինչ նպատակով Ներոնը հրդեհեց Հռոմը:

Եվ ինչպես Հռոմի հրդեհումից մի տարի անց , մոխրկույտերի վերածված Հռոմի թաղամասերում, Ներոնի տնտեսական ծրագրից հայտնի դարձավ հրդեհի իրական պատճառը, այնպես էլ հիմա հայտնի կդառնա Լոսի հրդեհի իրական պատճառը:

Մի տարբերությամբ միայն, հին Հռոմում պատվախնդիր պատրիկներ կային, որոնք էլ չներեցին ու սպանեցին Ներոնին, իսկ

ներկա ԱՄՆ-ում ոչ-ոք էլ չի սպանվի:

Ընդհակառակը՝ կօրհնեն հրդեհն ու փող կաշխատեն:

Կեցցե՜ բիզնեսը, ամենուր և ամեն ինչում...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ